Հայաստան

Դրոշմապիտակների տրամադրման հետ կապված խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ. ՊԵԿ

1 րոպեի ընթերցում

Դրոշմապիտակների տրամադրման հետ կապված խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ. ՊԵԿ

Տեխնիկական պատճառներով պայմանավորված` առկա է դրոշմապիտակների տրամադրման հետ կապված որոշակի խնդիր, որի կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: 

«Միաժամանակ, հաշվի առնելով տնտեսվարողների շրջանում դրոշմապիտակների պահանջարկի աճը, տեղեկացնում ենք, որ դրոշմապիտակները հաջորդաբար համալրվում են նոր քանակությամբ»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Կոմիտեն հայցում է տնտեսվարողների ներողամտությունը՝ ի հայտ եկած անհարմարությունների համար և տեղեկացնում, որ 2025 թվականի մարտ ամսվա սկզբից կվերսկսվի դրոշմապիտակների տրամադրման գործընթացը տնտեսվարողներին։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ դիմել և ստանալ իրենց անհրաժեշտ քանակից ոչ ավելի քանակությամբ դրոշմապիտակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում