Քաղաքականություն

Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Բալթիկ Ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջանների անվտանգության մարտահրավերները։ 

Կեստուտիս Բուդրիսը Հայաստանին կոչ է արել շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և հաստատել է, որ Լիտվան պատրաստ է շարունակել կիսել իր փորձը տնտեսության և էներգետիկայի ոլորտների դիվերսիֆիկացման, ճգնաժամերի կառավարման ազգային համակարգի մշակման և արտաքին սպառնալիքների նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման գործում:

Նշվում է նաև, որ փետրվարի 24-28-ը Լիտվայում տեղի է ունենում Հայաստանի անվտանգության խորհրդի, մաքսային և սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ճանաչողական այցը, որի ընթացքում նրանց կներկայացվի Լիտվայի ինտեգրված սահմանների կառավարման համակարգի գործունեությունը և սահմանների արդյունավետ պաշտպանության ապահովման մոդելը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում