Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանն ու Ստավրոս Կալաֆատիսն անդրադարձել են Հայաստան-Հունաստան հարաբերություններում ընթացիկ գործընթացներին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու Ստավրոս Կալաֆատիսն անդրադարձել են Հայաստան-Հունաստան հարաբերություններում ընթացիկ գործընթացներին

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, կառավարող «Նոր ժողովրդավարություն» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Տիգրան Մկրտչյանը խորհրդարանականին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, դրանցում առկա մարտահրավերները։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերությանը, ներկայիս դինամիկային, ինչպես նաև Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններում մի շարք ոլորտներում ընթացիկ գործընթացներին և նախատեսվող այցերին։

Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, որը շարունակաբար նորանոր ոլորտներ է ներառում։

Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական շփումներն ակտիվացնելու ու փոխադարձ այցերի իրականացման կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում