Վրաստան

Վրաստանում ռազմավիրական ճանապարհը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ռազմավիրական ճանապարհը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում եղանակային բարդ պայմանների պատճառով նախօրեին փակված ռազմավիրական ճանապարհն արդեն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը։

Նշվում է, որ Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման աշխատանքների ավարտից հետո փետրվարի 26-ին, Երևանի ժամանակով 17:45-ից արտոնվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երկկողմանի անվտանգ երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհի այդ հատվածում երթևեկությունն ամբողջությամբ ընդհատվել էր փետրվարի 25-ի կեսօրին: Այսօր, 14:20-ից սկսած, ավտոբուսների և մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել էր:

Ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը Վրաստանին և Հայաստանին կապող ցամաքային միակ երթուղին է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում