Հայաստան

ՔԿ նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետին

1 րոպեի ընթերցում

ՔԿ նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին:

Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Պողոսյանը շնորհավորելով Արման Գալստյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Կոմիտեի նախագահն ընդգծել է Արման Գալստյանի՝ համակարգում անցած ճանապարհը և վստահություն հայտնել, որ վերջինս կարող է արդյունավետորեն լուծել ստորաբաժանման առջև դրված խնդիրները:

Արման Գալստյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և ընձեռված հնարավորության համար: 

Արթուր Պողոսյանը շնորհավորել է նաև Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նախկին պետ Կամո Սահակյանին՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել է այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում