2024 թվականին ԿԽՄԿ-ի աջակցությամբ ԼՂ-ից երեք անձ տեղափոխվել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակում ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության 2020-2023 թվականների սրացումների հետևանքով 429 անձ դեռևս համարվում է անհայտ կորած։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը։ 

«62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն»,-նշել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը։ 

Նշվում է, որ ԿԽՄԿ-ն շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ։      

«557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Ավելին, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։ 3 անձ Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել մեր աջակցությամբ»,- հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան