Եվրոպա

Ուկրաինան ևս 3,5 մլրդ եվրո կստանա ԵՄ-ից. Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան ևս 3,5 մլրդ եվրո կստանա ԵՄ-ից. Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են

Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան ժամանել են Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ֆոն դեր Լայենը՝ նշելով 3,5 միլիարդ եվրոյի նոր օգնության փաթեթի մասին։

«Ռուսաստանի դաժան ներխուժման երրորդ տարելիցի օրը Եվրոպան Կիևում է։ Մենք այսօր Կիևում ենք, քանի որ Ուկրաինան Եվրոպա է», - գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X-ում՝ հավելելով, որ այս «գոյապայքարում» ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրն է որոշվելու, այլև Եվրոպայի։

Այնուհետև Կիևում Ուկրաինային աջակցության միջազգային գագաթնաժողովի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն 3,5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ է տրամադրում Կիևին, որը տեղ կհասնի արդեն մարտին։ Նա նշել է, որ մինչ այժմ ԵՄ-ն և անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 134 միլիարդ եվրոյի օգնություն։ Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ «դա ավելին է, քան որևէ այլ մեկի տված օգնությունը»՝ այսպիսով հակադրվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններին, որ Վաշինգտոնն ավելի մեծ օգնություն է տրամադրել Կիևին, քան ԵՄ-ն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում