Հայաստանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի ևս 7-10 աստիճանով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում` փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Փրկարար ծառայությունը հավելել է, որ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց, փետրվարի 24-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 24- ին և 26-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում` փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
