Հայաստան

Խաչատուր Իգիթյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Խաչատուր Իգիթյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի փետրվարի 21-ի հրամանով Խաչատուր Իգիթյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ-ից։

Խաչատուր Իգիթյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Նա ունի ֆինանսական և իրավաբանական կրթություն, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Երևանի «ՄԱՆՑ» համալսարանը։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում Իգիթյանը աշխատել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, ապա՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ, դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2024 թվականի մարտի 28-ից մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետի պաշտոնը։

Խաչատուր Իգիթյանն ունի գիտական հետազոտությունների հարուստ փորձ ֆինանսների և կորպորատիվ ֆինանսական մենեջմենթի ոլորտներում։ Նա հեղինակել է 10 գիտական հոդված և 1 մենագրություն։ Իր ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից արտահերթ կոչման և շնորհակալագրի։ Ամուսնացած է, ունի դուստր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում