ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել օգտակար հանածոների վերաբերյալ «բարելավված» համաձայնագիրը. Axios

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին ուղարկել է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի վերանայված և «բարելավված» տարբերակն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն էր հայտնել իր ուկրաինացի գործընկերոջ կողմից նախորդ տարբերակը չստորագրելու առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Համաձայնագրի ստորագրումն այժմ ավելի հավանական է թվում, նշում են աղբյուրները։ Axios-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ խորհրդականները Զելենսկիին հորդորել են ստորագրել պայմանագրի թարմացված տարբերակը՝ Թրամփի հետ հետագա հակասություններից խուսափելու, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնության մատակարարումն արդարացնելու համար։ 

Համաձայնագրի նախագծում, ըստ դրան ծանոթ աղբյուրների, ասվում էր, որ օգտակար հանածոներից ստացված եկամուտների 50%-ը տրամադրվելու է ԱՄՆ-ին, որ համաձայնագիրը լինելու է Նյու Յորքի դատարանի իրավասության ներքո, և որ այն առավելություն է ունենալու Ուկրաինայի այլ առևտրային համաձայնագրերի նկատմամբ:

Աղբյուրները նշել են, որ վերջին օրերին կողմերը շարունակել են բանակցությունները, և ԱՄՆ-ն հաշվի է առել Կիևի որոշ մտահոգությունները։ Այսպիսով, ԱՄՆ-ն հանել է այն պարբերությունը, ըստ որի համաձայնագրի կատարման վերահսկողությունը լինելու է Նյու Յորքի դատարանի իրավասության ներքո։

Ուկրաինական կողմին նաև չի բավարարել այն, որ նախագիծը չի ներառում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ։

Զելենսկին հրաժարվել էր հանդիպել Կիև ժամանած ԱՄՆ ֆինանսների նախարարի հետ, ստորագրել տվյալ համաձայնագիրը, ինչից հետո Թրամփը հրապարակայնորեն վիրավորանքներ էր հնչեցրել Ուկրաինայի նախագահի հասցեին, այդ թվում՝ նրան անվանելով «բռնակալ» և կոչ անելով Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ «կվերակենդանացնի» օգտակար հանածոների շուրջ «Կիևի խափանած» համաձայնագիրը

Փետրվարի 20-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել էր, որ նախագահ Զելենսկին պետք է վերադառնա հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ Վաշինգտոնի հետ համաձայնագրի քննարկմանը։

Ուկրաինան ունի աշխարհի առաջատար տեխնոլոգիաների համար անհրաժեշտ հազվագյուտ հողային մետաղների զգալի պաշար։ Դրանց ընդհանուր արժեքը կարող է հասնել տրիլիոնավոր դոլարի։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան