Երևան

Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն

1 րոպեի ընթերցում

Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն

Երևանում փետրվարի 20-ին 10 ժամվա ընթացքում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

«Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային»,- նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում