Հայաստան

Կառավարության որոշմամբ՝ կապահովվի առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների և հավաքածուների ֆիզիկական վիճակի պաշտպանությունը

2 րոպեի ընթերցում

Կառավարության որոշմամբ՝ կապահովվի առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների և հավաքածուների ֆիզիկական վիճակի պաշտպանությունը

Գործադիրը փետրվարի 20-ի նիստում հաստատել է թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկման միասնական չափորոշիչների սահմանումը, ինչը նաև հնարավորություն կտա գիտնականներին և հետազոտողներին գիտահետազոտական, գիտական ուսումնասիրությունների համար գտնելու կարևոր աղբյուրներ: Բացառիկ կարևորության առարկաները կարող են լինել գիտական հետազոտությունների հիմք՝ նոր տեղեկություններ հաղորդելով պատմության, արվեստի, տեխնոլոգիաների, բնական գիտությունների կամ մշակույթի տարբեր ոլորտների մասին։ 

Սույն իրավական ակտով կապահովվի առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների և հավաքածուների ֆիզիկական վիճակի պաշտպանությունը՝ կիրառելով լավագույն մասնագիտական միջոցները: Կբարձրանա թանգարանների միջազգային ճանաչումը, ինչն էլ կնպաստի զբոսաշրջության աճին և որպես մշակութային, գիտական կենտրոն կամրապնդվի թանգարանի դերը։

Առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի ցուցակի կազմման գործընթացը կնպաստի մշակութային արժեքների արդյունավետ պահպանմանը, հանրահռչակմանը, կրթական նպատակներով օգտագործմանը և դրանց իրավական պաշտպանության ապահովմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում