Հայաստան

Վարչապետի որոշմամբ կստեղծվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Վարչապետի որոշմամբ կստեղծվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով): 

2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 

3. Սահմանել, որ հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ վարչապետի ստորագրած որոշման մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում