Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ աշխատելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելոգի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրությունը տարածվել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Հանդիպման ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է ԵՄ-ի կարևոր դերը Ուկրաինայի ֆինանսական կայունության և պաշտպանության ապահովման գործում՝ մատնանշելով 135 միլիարդ եվրոյի չափով օգնության հատկացումը (մոտ 145 միլիարդ դոլար), որը «ցանկացած այլ դաշնակցի տրամադրած օգնությունից ավելի շատ է»: Ըստ հաղորդագրության՝ սա ներառում է 52 միլիարդ դոլարի ռազմական օգնության հատկացումը, ինչը հավասարազոր է ԱՄՆ-ի հատկացումներին:

Ֆոն դեր Լայենը նաև մատնանշել է Եվրոպայի պլանները՝ մեծացնելու պաշտպանական արտադրությունն ու ծախսերը՝ ուժեղացնելով ինչպես եվրոպական, այնպես էլ ուկրաինական ռազմական հնարավորությունները:

Եվրահանձնաժողովի նախագահը նաև շեշտել է, որ ԵՄ-ն իրականացնում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու իր ամբողջ բաժինը և պատրաստ է անել ավելին։

Վերահաստատելով ԵՄ-ի հավատարմությունը արդար և տևական խաղաղությանը՝ ֆոն դեր Լայենը կրկնել է, որ ցանկացած բանաձև պետք է հարգի Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ ապահովված անվտանգության ամուր երաշխիքներով: Նա նաև հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունն՝ աշխատելու ԱՄՆ-ի կողքին՝ «վերջ դնելու արյունահեղությանը և օգնելու ապահովել արդար և կայուն խաղաղություն, որին Ուկրաինան և նրա ժողովուրդն իրավամբ արժանի են»:

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ այժմ «կրիտիկական պահ» է։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում