Կյանքից հեռացել է «Նուտելլա»-ի ստեղծող Ֆրանչեսկո Ռիվելլան

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է 97–ամյա իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, որը զգալի ներդրում է ունեցել «Նուտելլա» շոկոլադե մածուկի ստեղծման ու հանրահայտ դառնալու գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալական Messaggero թերթը։ 

Քիմիայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց անմիջապես հետո Ռիվելլան աշխատանքի է անցել շոկոլադ և այլ հրուշակեղեն արտադրող Ֆեռերո ընտանիքի մոտ։ Կարճ ժամանակ անց Ռիվելլան դարձել է Թուրինի գործարանը հրուշակեղենի հսկայի վերածած Միկելե Ֆեռերոյի մտերիմը, որի մոտ աշխատել է մինչև թոշակի անցնելը` 1993 թվականը։

Թերթի տեղեկացմամբ՝ Ռիվելլան շատ է ճանապարհորդել նոր հումք փնտրելու նպատակով, որպեսզի կարողանա նոր ապրանքներ թողարկել։ Նա վերլուծել էր արտադրանքը, դրանց որակը և օգնել ստեղծել նորարարական ապրանքներ: Նրա հորինած հայտնի ընկույզով և շոկոլադով «Նուտելլա»-ի մածուկը 2024 թվականին դարձել է 59 տարեկան:

Քիմիկոսը մասնակցել է նաև այլ ապրանքների ստեղծմանը։ Ֆեռերոյում նրա աշխատելու տարիների ընթացքում արտադրվել են «Մոն Չերրի» կոնֆետները (1956), «Տիկ Տակ» անանուխի կոնֆետները (1969), «Քինդեր շոկոլադը» (1968), «Քինդեր սյուրպրիզ» շոկոլադե ձվերը (1974) և «Ֆեռերո Ռոշեր» կոնֆետները (1982):

Հայերեն Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար