Ադրբեջան

Բաքվում փետրվարի 17-ին շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը

2 րոպեի ընթերցում

Բաքվում փետրվարի 17-ին շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը

Բաքվում փետրվարի 17-ին շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, որը կեղծ մեղադրանքներով ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանի գործով նախորդ դատավարությունը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։ Ռուբեն Վարդանյանին նոր շինծու ու հորինված մեղադրանքներ են առաջադրվել իբր ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու համար։ 

Ռուբեն Վարդանյանը նախորդ դատավարության ժամանակ հրաժարվել է ադրբեջանցի փաստաբանից՝ շեշտելով, որ իր իրավունքները պաշտպանելու է միայն իր փաստաբան Ավրաամ Բերմանը։ 

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։  

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում