Հայաստան

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

1 րոպեի ընթերցում

Smart electric car charging at a power station in Paris, France.
Smart electric car charging at a power station in Paris, France.

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված քվոտան սահմանվել էր 8000 հատի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշման՝ այդ քվոտան բաշխվել էր հետևյալ կերպ.

  • 3000 հատ` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում ներմուծում իրականացնող ընկերությունների համար,
  • 5000 հատ` մյուս ներմուծողների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) համար։

ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի 14-ի դրությամբ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է՝

  • 412 հատ կամ բաշխված քվոտայի 13.7%-ը՝ դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերով ներմուծողների կողմից,
  • 4067 հատ կամ բաշխված քվոտայի 81.3%-ը՝ մյուս ներմուծողների կողմից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում