Վարչապետը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում

Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, տնտեսական աճի ապահովման և մակրոտնտեսական կայունության խթանման վերաբերյալ։