Եվրոպա

Թրամփը ԵՄ-ն անվանել է շատ բարդ գործընկեր

1 րոպեի ընթերցում

Թրամփը ԵՄ-ն անվանել է շատ բարդ գործընկեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ամերիկյան ընկերությունների համար՝ սահմանելով բարձր հարկեր և օգտվելով առևտրային առավելություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ անցկացրած մամուլի ասուլիսում:

«Եվրոպական միությունը շատ բարդ գործընկեր է մեզ համար, շատ, շատ բարդ: Նրանք մեր ընկերությունների վրա հարկեր են սահմանում այնպիսի մակարդակներով, որոնք նախկինում ոչ ոք չի տեսել: Նրանք օգտվում են բազմաթիվ առավելություններից, և մեզ դա չի բավարարում», - ասել է Թրամփը:

Փետրվարի 10-ին Թրամփը ԱՄՆ ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար մաքսատուրքերը բարձրացրել է 10%-ից 25%-ի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում