Մերձավոր Արևելք

Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել պաղեստինցի փախստականների ճամբարների վրա

2 րոպեի ընթերցում

AP Photo

Իսրայելական ուժերը փետրվարի 13-ի երեկոյան և փետրվարի 14-ի առավոտյան ռազմական արշավ են իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքների վրա՝ անօդաչու թռչող սարքերով ռումբեր նետելով Ջենին ճամբարի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։  

Պաղեստինյան ուժերը հայտարարել են, որ բախվել են իսրայելական ուժերի հետ, որոնք գրոհել են Նաբլուսից արևելք գտնվող Ասկար ճամբարը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերը Նաբլուսից հարավ գտնվող Հաուարա ճամբարի մոտ կրակել են պաղեստինցու վրա, ինչի հետևանքով նա մահացել է: Իսրայելական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ բանակը կրակել է պաղեստինցու վրա այն բանից հետո, երբ նրա մեքենան բախվել է Հաուարա ճամբարի դարպասին։

Նաբլուսի ուժերը հայտարարել են, որ փամփուշտներով, գնդացիրներով և պայթուցիկ սարքերով թիրախավորել են Ասկար ճամբար ներխուժած իսրայելական ուժերին։

The Jerusalem Post-ի տեղեկացմամբ՝ Իսրայելն ակնկալում է, որ ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 14-ին կներկայացնի երեք պատանդների անունները, որոնք փետրվարի 15-ին պետք է ազատ արձակվեն։ Ակնկալվում է, որ Կատարի վարչապետ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին անունների ցանկը կուղարկի Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեային։

Հայերեն Русский

Հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, դրա մասին խոսվում է 2018-ից. ԱԽ քարտուղար

Մոսկվայում անցկացվում է Հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված շքերթը

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

ՀՀ նախագահը Մայիսի 9-ի ուղերձում ընդգծել է խաղաղության պահպանման կարևորությունը

Հանդիսավոր շքերթ Մոսկվայում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին

Վարչապետը Մայիսի 9-ի ուղերձում վերահաստատել է խաղաղության ուղով շարժվելու Հայաստանի հանձնառությունը

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2025

ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Եվրոպական ինդեքսներ - 08/05/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 08/05/25