Մերձավոր Արևելք

Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել պաղեստինցի փախստականների ճամբարների վրա

2 րոպեի ընթերցում

AP Photo
AP Photo

Իսրայելական ուժերը փետրվարի 13-ի երեկոյան և փետրվարի 14-ի առավոտյան ռազմական արշավ են իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքների վրա՝ անօդաչու թռչող սարքերով ռումբեր նետելով Ջենին ճամբարի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։  

Պաղեստինյան ուժերը հայտարարել են, որ բախվել են իսրայելական ուժերի հետ, որոնք գրոհել են Նաբլուսից արևելք գտնվող Ասկար ճամբարը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերը Նաբլուսից հարավ գտնվող Հաուարա ճամբարի մոտ կրակել են պաղեստինցու վրա, ինչի հետևանքով նա մահացել է: Իսրայելական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ բանակը կրակել է պաղեստինցու վրա այն բանից հետո, երբ նրա մեքենան բախվել է Հաուարա ճամբարի դարպասին։

Նաբլուսի ուժերը հայտարարել են, որ փամփուշտներով, գնդացիրներով և պայթուցիկ սարքերով թիրախավորել են Ասկար ճամբար ներխուժած իսրայելական ուժերին։

The Jerusalem Post-ի տեղեկացմամբ՝ Իսրայելն ակնկալում է, որ ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 14-ին կներկայացնի երեք պատանդների անունները, որոնք փետրվարի 15-ին պետք է ազատ արձակվեն։ Ակնկալվում է, որ Կատարի վարչապետ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին անունների ցանկը կուղարկի Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում