Ռոբերտ Քենեդին նշանակվել է ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի հաստատումից հետո Ռոբերտ Քենեդի Կրտսերը ստանձնել է առողջապահության նախարարի պաշտոնը՝ վերահսկողության տակ վերցնելով ԱՄՆ առողջապահական հսկայական համակարգը։ Քենեդիի օգտին քվեարկել է 52,  դեմ՝ 48 սենատոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Նիլ Գորսաչիի ներկայությամբ։ 

Դեմ քվեարկած սենատորները քննադատություն են հնչեցրել Քենեդիի հասցեին՝ հիմնականում մատնանշելով նրա հակասական պնդումները պատվաստանյութերի և առողջապահական ոլորտում փորձի բացակայության առնչությամբ: 

Ռոբերտ Քենեդին հայտնի է պատվաստանյութերի նկատմամբ իր բացասական դիրքորոշման համար։

«Մենք ունենք աշխարհի ամենաանառողջ բնակչությունը, - Fox News-ի հետ զրույցում նշել է նա։ - Մենք գնում ենք մոլորակի դեղերի 70%-ը և երկու-երեք անգամ ավելի շատ ենք ծախսում առողջապահության վրա, քան մյուս երկրները»։ 

Այս համատեքստում Քենեդին խոստացել է  ԱՄՆ-ն ​​կրկին առողջ դարձնել։

Նա նաև նպատակ ունի վերացնելու ԱՄՆ-ում քրոնիկ հիվանդությունների բարձր ցուցանիշները և վերականգնելու ամերիկացիների վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ:

Որպես առողջապահության նախարար՝ Քենեդին ղեկավարելու է 1,7 տրիլիոն դոլարի բյուջեն և վերահսկելու է առողջապահական ապահովագրությունը, սննդի անվտանգությունը և պատվաստանյութերի հաստատումը կառավարող գործակալությունները:

Հատկանշական է, որ 2024 թվականին Քենեդին նախընտրական քարոզարշավից հետո հրաժարվել էր իր անկախ նախագահական հայտից և պաշտպանել Դոնալդ Թրամփին:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում