Կկարգավորվի ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը Կատարում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին համաձայնագրի վավերացման առաջարկին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում և նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր Հայաստանի քաղաքացիների աշխատանքային գործունեության կարգավորման համար Կատարի տարածքում։ 

Համաձայնագրով Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների համար կսահմանվեն հստակ կանոնակարգեր, կպաշտպանվեն աշխատողների իրավունքները՝ ապահովելով օրինական աշխատանքային պայմանները, կարգավորվելու է միգրացիոն գործընթացը, կստեղծվեն իրավական մեխանիզմներ՝ աշխատանքային պայմանների վերահսկման համար, կխթանվի Հայաստան-Կատար երկկողմ համագործակցությունը աշխատաշուկայի ոլորտում։ 

Օրենքի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, որը ներառում է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ համագործակցության ընդլայնման ուղղությունը։ 

Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացման արդյունքում կընդլայնվեն ՀՀ քաղաքացիների աշխատանքային հնարավորությունները Կատարում, կկանոնակարգվեն աշխատանքային իրավունքները, կվերահսկվեն աշխատանքի շուկայի միգրացիոն հոսքերը, կստեղծվեն Հայաստանից Կատար աշխատելու մեկնող քաղաքացիների համար առավել բարենպաստ պայմաններ։

Այս համաձայնագիրը նաև համահունչ է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նպատակներին՝ ապահովելով միգրացիոն համակարգի բարելավում և կարգավորում։ 

Հայերեն العربية

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց