Հայաստան

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Փետրվարի 5-ին Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացրել է ուսումնասիրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Աշխատանքային խմբում ներգրավված են եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանը, ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի վարչության «Խոսրով» տեղամասի համակարգող պատասխանատու-գլխավոր էկոպարեկ Ա. Քոչարյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից Մ․ Մանուկյանը, ինչպես նաև մարզի այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում ուսումնասիրվել են դեպի «Խաչաձոր» տեղամաս տանող ճանապարհների անցանելիությունը, առանձնացվել են առավել ռիսկային հրդեհավտանգ, ինչպես նաև Վեդի համայնքին և Խոսրովի անտառին սահմանակից բնակավայրերի տարածքները։

«Ակնադիտական ուսումնասիրություններից բացի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող անօդաչու թռչող սարքով իրականացվել է վերոնշյալ տարածքների ուսումնասիրություն և հետախուզություն։ Այնուհետև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ կատարվել է քարտեզագրում, ինչպես նաև պլանավորվել է 2025 թվականի ընթացքում կատարվելիք կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ծրագիրը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, բնակչության շրջանում մշտապես իրականացվելիք բացատրական աշխատանքներին՝ կրթական և խթանող ծրագրերի ձևաչափերով»,- նշված է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

Հայերեն

Ֆինլանդիայում առաջին անգամ փորձարկել են Hellfire կառավարվող հրթիռներ

Ուկրաինան ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի և Բելառուսի հետ կնքված մի շարք համաձայնագրերից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Մայիսի 22-ի միջոցառումների անոնս

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել օրվա ընթացքում երկրորդ անգամ

Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները. Լավրով