Հայաստան

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է «Կլիմայի մասին» օրենքի նախագծին

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է «Կլիմայի մասին» օրենքի նախագծին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի կառավրության տարածած հաղորդագրությունից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է ձևաչափի գործնական նշանակության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների շրջանակում սահմանված թիրախների ապահովման նպատակով:

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել «Կլիմայի մասին» օրենքի նախագծին, այդ թվում՝ դրա շրջանակներում կլիմայական ֆինանսավորման, ինչպես նաև չափումների, հաշվետվայնության և հավատարմագրման համակարգի ինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ կարգավորումների նախատեսմանը:

Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է  2025 թվականի պետական բյուջեի նախագծի կլիմայական բյուջետային ծախսերի վերաբերյալ իրականացված վերլուծությունը՝ կլիմայական հարցերը պլանավորելու և բյուջետավորման համակարգում ներառելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման տեսանկյունից:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև էլեկտրական շարժունակության խթանման ուղղությամբ առաջիկա տարիներին առաջարկվող գործողությունների ծրագիրը, այդ թվում՝ անդրադարձ կատարելով տրանսպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ տարբեր ոլորտային գերատեսչությունների համար սահմանված առաջնահերթություններին:
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում