Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 1000 անձի դիմում

3 րոպեի ընթերցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի մեկնարկը թեև տրվել է փետրվարի 1-ին, սակայն արդեն բավականին ակտիվություն կա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 1000 անձի դիմում։ 

«Մեկնարկը նոր ենք տվել, արդեն կարող ենք ասել, որ ունենք մասնակցության լավ ցուցանիշ՝ հաշվի առնելով, որ դիմումների ընդունման ժամկետի համար մեկ տարի է սահմանված։ Ասեմ, որ նախորդ տարվա հոկտեմբերի տվյալներով անհուսալի վարկեր ունեցող անձանց թիվը 220 հազար էր, այս ընթացքում փոփոխություններ եղած կլինեն։ Ինչ վերաբերում է մեր ծրագրի մոտավոր շահառուների թվին, ապա այդ 220 հազարի 60 տոկոսի չափով թիրախ ունենք»,-ասաց Դավիթ Խաչատրյանը։ 

Ծրագրին կարող են դիմել նրանք, որոնք դիմելու պահին գրանցված աշխատող են։ Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս՝ 24 ամիս ժամկետով։ 

«Գրանցված աշխատող լինելուց բացի անձի ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ պետք է փոքր լինի 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Եթե ամեն դեպքում, օրինակ, վարկը 1 մլն 250 հազար դրամ է, ապա անձը կարող է այդ 250 հազար դրամն իր միջոցներով վճարել, մայր գումարի չափը դարձնել 1 մլն դրամ ու արդեն դիմել ծրագրից օգտվելու համար»,-ասաց Դավիթ Խաչատրյանը։ 

Դիմումներն ընդունվում են e-social.am/services հարթակում։ Մուտք գործելուց հետո պետք է սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» կոճակի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը և ներկայացնել դիմումը։ Հարցերի դեպքում անձը կարող է դիմել նա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ 

Հայերեն

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար