Մշակույթ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

4 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում  մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։

Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) գործընկերությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի մեկնարկին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ «Կինոդպրոց առանց սահմանների»  կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: 

Նախարարի տեղակալը երիտասարդների հետ զրուցել է՝ հետաքրքրվելով կինոդպրոցին մասնակցելու նրանց մոտիվացիայի, սպասելիքների և առաջիկա նպատակների մասին։  

«ԿԳՄՍ նախարարությունն անչափ կարևորում է նմանօրինակ կրթական ծրագրերի իրականացումը, և այդ նպատակով դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռվում պատանիներին և երիտասարդներին՝ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և փորձառություն կինոյի, երաժշտարվեստի, թատերարվեստի  ոլորտներում։ Կրթական ծրագիրը կնպաստի նաև նրանց մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ապահովմանը: Այս և նմանօրինակ ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է մեծ աշխատասիրություն, հետաքրքրվածություն, գիտելիքներն անընդհատ հարստացնելու ցանկություն և կամք»,- կինոդպրոցի մասնակիցների հետ զրույցում նշել է Դանիել Դանիելյանը։

Հաջողություն մաղթելով երիտասարդներին՝ նախարարի տեղակալը հորդորել է գնալ երազանքների և նպատակների հետևից, կանգ չառնել և մասնագիտական ձեռքբերումներով նպաստել իրենց փոխանցված ժառանգության հարստացմանը, ինչը նաև հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է։ 

Ծրագրի մասնակցության համար ստացվել էր 130 հայտ. կրթական ծրագրում ընդգրկված կինոարտադրության ոլորտի առաջատար մասնագետների կողմից հարցազրույցի միջոցով ծրագրի մասնակցության իրավունք է ընձեռվել 52 ներկայացուցչի։

Կինոարտադրության ոլորտի հայաստանյան և արտերկրի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր:

Ծրագրի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կիրականացնի անվանի ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը:

Նախատեսվում են պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ, ավարտական համատեղ ֆիլմերի նկարահանում: 

Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է մասնակցության հավաստագիր:

 

 

Հայերեն

Վրաստանի նախագահը Հարավային Կովկասը խաղաղության օազիս դարձնելու հնարավորություն է տեսնում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում կայացած համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը

Երեմյան կաթնամթերքը հունիսի 1-ին կնշի Կաթի համաշխարհային օրը

Փրկարարները մարել են Բերքանուշ գյուղում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Վանաձորի նախկին արտադրամասերից մեկի մոտ բռնկված հրդեհը

Վլադիմիր Աբրահամյանի շքեղ նկարազարդումներով ֆրանսիական հեքիաթները նոր շնչով վերադարձան ընթերցողի մոտ

Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը

ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար

Երիտասարդության ու փորձի հակադրություն. այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Կառավարությունը 2018 թվականից ի վեր շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացրել եկեղեցիների վերականգնման, նորոգման և ամրակայման համար