1 րոպեի ընթերցում
Գվատեմալայի մայրաքաղաքում ավտոբուսը կամրջից ընկել է գետը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գվատեմալական Prensa Libre հրատարակությունը՝ վկայակոչելով փրկարարներից ստացված տեղեկությունները։
Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով առնվազն 31 մարդ մահացել է, ևս մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղում փրկարարներն աշխատում են ողջ մնացածներին գտնելու համար։
Բացի այդ, հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։