Հայաստան

Վարչապետի աշխատակազմի Հանրային խորհուրդը մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու հայտարարություն է տարածել

3 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի Հանրային խորհուրդը մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային խորհրդի քարտուղարությունը մի շարք կառույցներին ուղղված հայտարարություն է տարածել՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով: 

«Արմենպրես»-ը վերոնշյալ հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ. 

«Վարչապետի աշխատակազմի Հանրային խորհրդի քարտուղարությունը, ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, Կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի N 84-Ա որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամների անունից՝ դիմում է տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով: 

Առաջադրված թեկնածուները օրենքով սահմանված կարգով ընտրվելու են Հանրային խորհրդի անդամներ (մշտական հանձնաժողովների նախագահներ):

Թեկնածությունների առաջադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունից՝ ուղղված Հանրային խորհրդի քարտուղարությանը:

Դիմումում նշվում են.

1. կազմակերպության կողմից առաջադրվող թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը:

2. Հանրային խորհրդի այն մշտական հանձնաժողովի անվանումը, որի նախագահի համար առաջարկվում է թեկնածությունը:

3. Առաջադրող կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության ոլորտները, հասցեն, հեռախոսահամարը:

4. Դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

Դիմումը պետք է լինի ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից և կնքված (կնիք ունենալու դեպքում):

Դիմումին կից ներկայացվում են առաջադրվող թեկնածուի.

  • Անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
  • Ինքնակենսագրություն (ռեզյումե):
  • Հայտարարություն՝ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին տիրապետելու և դրանցով նախատեսված՝ Հանրային խորհրդի անդամ նշանակվելու սահմանափակումների բացակայության մասին:
  • Համաձայնություն՝ Հանրային խորհրդի անդամ (մշտական հանձնաժողովի նախագահ) նշանակվելու մասին:

Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ.

  • Թղթային տարբերակով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև 18:00-ն, ք. Երևան, Աբովյան 9 հասցե, կամ
  • էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր օր՝ [email protected] էլ. փոստի հասցեով, հեռ՝ 010515619:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում