Ճապոնիայի պետական ​​պարտքը հասել է ռեկորդային մակարդակի

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի պետական ​​պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ ավելացել է և հասել երկրի պատմության մեջ ամենաբարձր մակարդակի՝ կազմելով գրեթե 1317 տրիլիոն իեն (ընթացիկ փոխարժեքով գրեթե 8,7 տրլն դոլար)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը։

Պարտքի գումարը 2023 թվականի վերջի դրության համեմատ ավելացել է 31,8 տրլն իենով (ավելի քան 205 մլրդ դոլար)։ 

Ինչպես նշում է Kyodo լրատվական գործակալությունը, Ճապոնիայի ներկայիս կառավարությունը հազիվ թե կարողանա կրճատել պարտքը, քանի որ չունի մեծամասնություն պետական ​​բյուջեն հաստատող խորհրդարանի ստորին պալատում և ճնշման է ենթարկվում ընդդիմության կողմից, որը պահանջում է նվազեցնել հարկերը և ընդլայնել, մասնավորապես, կրթության ծախսերը։

Ճապոնիայի բյուջեի դեֆիցիտն այս ֆինանսական տարում (2024 թ. ապրիլ–2025 թ. մարտ) կազմում է 34,95 տրլն իեն (գրեթե 230 մլրդ դոլար): Այն ծածկվում է պետական ​​պարտատոմսերի թողարկման հաշվին։ Դրանց գումարը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է, սակայն Ճապոնիայի բյուջեի կախվածությունը պարտքային պարտավորություններից նախկինի նման մնում է մոտ 30%-ի մակարդակում: Երկրի պետական ​​պարտքն ավելի քան կրկնապատիկ գերազանցում է ազգային ՀՆԱ-ն։ Միևնույն ժամանակ պետական ​​պարտատոմսերի ճնշող մեծամասնությունը գտնվում է ճապոնական իրավաբանական և ֆիզիկական անձանց ձեռքին, ինչը նվազեցնում է դեֆոլտի վտանգը:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն