Բաքվում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

2 րոպեի ընթերցում

Բաքվի զինվորական դատարանում փետրվարի 10-ին կշարունակվի Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու դատավարությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախորդ դատական նիստը կայացել էր փետրվարի 6-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝  նախորդ դատական նիստի ընթացքում Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը միջնորդել է իր պաշտպանյալի հետ առանձին հանդիպման համար։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը, ինչի արդյունքում փաստաբանը հնարավորություն է ստացել առանձին հանդիպելու Վարդանյանի հետ։

ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ դատավարության ընթացքում գործի նյութերն աղավաղված են թարգմանվել, ինչի վերաբերյալ փաստաբանը ներկայացրել է միջնորդություն՝ պահանջելով փոխել թարգմանչին։

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։  

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։ 

Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Մյուս մեղադրյալների գործով ևս մեկ նիստ կայացել էր հունվարի 21-ին։ Հունվարի 27-ին ևս կայացել էին թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական նիստեր։  

Հայերեն English Español Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին