«Իմ Քայլը» և «Qatar Foundation for Social Work» խոշորագույն հիմնադրամների միջև ստորագրվել է հուշագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի «Իմ Քայլը» և Կատարի «Qatar Foundation for Social Work» խոշորագույն հիմնադրամների միջև ստորագրվել է համագործակցության ամրապնդման հուշագիր: Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել է երկու հիմնադրամների միջև սոցիալական զարգացման ոլորտում համագործակցության խորացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից, նշելով, որ հանդիպումն անցկացվել է Կատարի սոցիալական զարգացման և ընտանիքի հարցերով նախարար Բութայանա բինթ Ալ Ջաբր Ալ Նուայմիի գրասենյակում, որտեղ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և «Qatar Foundation for Social Work»-ի լիազորված գլխավոր տնօրեն Խալիդ Ալ Քուվարին քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ուղիները, շահառու խմբերի համար նոր հնարավորությունների ստեղծումը և սոցիալական աջակցության ոլորտում փորձի փոխանակումը։ 

Հուշագրով պայմանավորված՝  «Qatar Foundation for Social Work»-ի հովանու ներքո գործող 8 կենտրոնների հետ կստորագրվեն համագործակցության պայմանագրեր։

«Այս քննարկումը երկու հիմնադրամների միջև համագործակցության նոր մակարդակի սկիզբ դրեց՝ սահմանելով գործունեության հստակ շրջանակներ։ Քննարկվեցին կարևոր քայլեր, որոնք մի քանի ամսվա ընթացքում կարող են վերածվել երկարաժամկետ, արդյունավետ ռազմավարության։ Հաշվի առնելով երկու հիմնադրամների ընդհանուր տեսլականը, այն է՝ մարդկային կապիտալի զարգացումն ու անհատների ներուժի բացահայտումը, լիահույս ենք, որ այս համագործակցությունը կունենա իրական ազդեցություն»,- նշված է «Իմ Քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: 

Հանդիպման ավարտին Բութայանա բինթ Ալ Ջաբր Ալ Նուայմին հուշամեդալ է հանձնել Աննա Հակոբյանին՝ համագործակցության ընդլայնման գործում ներդրած ջանքերի համար։ Քննարկումն ամրապնդել է երկու երկրների միջև սոցիալական գործընկերության հիմքերը՝ նախանշելով երկարաժամկետ համագործակցության ռազմավարական ուղղությունները։

Հայերեն العربية Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում