Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են
1 րոպեի ընթերցում
![Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/09/9XIeGBpPkUg8xoMytqi241zFqqECnN6iHbTgKSUH.webp)
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 9-ին, ժամը 13:35 -ին ահազանգ է ստացել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ. ներսում կան կենդանիներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա անասնագոմի (մոտ 150 քմ) տանիքում:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։09-ին, մարվել՝ 14։57-ին։ Այրվել է մոտ 20 հակ անասնակեր, անասնագոմի փայտե հատակը՝ մոտ 4 քմ և տանիքի ծածկը՝ մասամբ (մոտ 30 քմ):
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 11 խոշոր եղջերավոր կենդանի, 30 ոչխար, 20 թռչուն, 1 խոզ և 1 գոճի։