Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 9-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մարզադպրոցի տանիքից ծուխ է նկատվում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի (մոտ 700 քմ) տանիքում:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 300 քմ հատվածը, փայտե առաստաղի մոտ 150 քմ հատվածը և ջերմահարվել է փայտե կառուցատարրերի մոտ 100 քմ հատվածը:
Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ: