Մերձավոր Արևելք

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» փակման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» փակման արարողությանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Կատարում ՀՀ դեսպանության մի շարք ներկայացուցիչներ և հայկական պատվիրակության այլ անդամներ փետրվարի 8-ին ներկա են գտնվել «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» (KIAHF 2025) փակման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, KIAHF-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ձիասպորտային փառատոններից մեկը, որը կազմակերպվում է Կատարի մշակութային հիմնադրամի, Կատարի ձիասպորտի ֆեդերացիայի կողմից՝ նպաստելու համար մաքուր ցեղատեսակի արաբական ձիերի ճանաչմանն ու պահպանմանը։ Միջոցառումն անցկացվում է Կատարի պետության Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարձր հովանու ներքո և ներառում է տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակի մրցույթներ, ձիերի ցուցահանդեսներ, միջոցառումներ և աճուրդներ։ Փառատոնի փակման շքեղ միջոցառման ընթացքում անցկացվել են տարբեր անվանակարգերի առաջնություններ, պարգևատրվել ամենագեղեցիկ, ամենալավ կարողություններով և ամենաճկուն ձիերը։

3U1A4401.jpg

Ըստ աղբյուրի՝ այս փառատոնը ոչ միայն ընդգծում է Կատարի ավանդական ձիասպորտային ժառանգությունը, այլև ներգրավում է միջազգային հանրության ուշադրությունը՝ որպես մշակութային կապերի ամրապնդման միջոց։ Այս տարի փառատոնը ներառում էր նաև մի շարք մշակութային և գեղարվեստական միջոցառումներ, ինչպիսիք են՝ նամականիշների ցուցահանդեսը, նկարիչների սադլ-արտ ցուցահանդեսը, 3D նկարչություն գետնի վրա և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում