Հայաստանի ՓՄՁ-ները Ավստրիայում, Չեխիայում, Իտալիայում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն կունենան

4 րոպեի ընթերցում

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի համար 2024 թվականը բավական հագեցած տարի էր։ Հաջողություններ են գրանցել մի շարք ուղղություններով։ Ընդլայնել են տարբեր երկրներում անցկացվող ցուցահանդեսների մասնակցության աշխարահագրությունն, աջակցություն են ստացել փոքր և միջին բիզնեսը ներկայացնող ավելի շատ գործարարներ, ակտիվացվել են նոր շուկաներ դուրս գալու կապերը և այլն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը ներկայացրեց մի քանի ցուցանիշներ։ 

«Նախորդ տարի մեր խողովակով Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների քանակն ավելացել է 3-4 անգամ։ Սա երեք տարվա ընթացքում կատարված նախագծերի, ծրագրերի իրականացման արդյունքն է։ Դա հնարավորություն է տալիս հայ արտադրողներին այլընտրանքային շուկաներ գտնել, մասնավորապես, թեթև արդյունաբերության ոլորտը, չրագործությունը, ոգելից խմիչքների արտադրությունը և այլն»,-ասաց Մարիամ Մանուկյանը։ 

Նախորդ տարի Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի ջանքերով ՓՄՁ-ները հնարավորություն են ունեցել իրենց արտադրանքը, բիզնես հնարավորությունները ներկայացնել նաև եվրոպական, արաբական, ասիական երկրներում։ Հատկապես, գործարարների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել Չինաստանում կայացած խոշոր ցուցահանդեսներին մասնակցությունը ու նոր կապերի հաստատումը։ Այս տարի Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը նույն ակտիվությամբ շարունակելու է աշխատանքը։  Նորություններ են սպասվում եվրոպական ուղղությամբ։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի գործադիր տնօրեն Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ գարնանը Հայաստանից գործարարների այցելություն է սպասվում եվրոպական երեք երկիր՝ Ավստրիա, Չեխիա, Իտալիա։ 

«Արդեն բոլոր պայմանավորվածությունները կան համապատասխան պետական կառույցների ու մասնավոր ընկերությունների հետ, ծրագիրը հաստատված է։ Բիզնես այցելության ժամանակ գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալու տվյալ երկրների տնտեսական և առևտային պահանջներին, իրավական դաշտին՝ կապված ներմուծման, բիզնես հիմնելու կամ մասնաճյուղեր բացելու գործընթացների հետ։ Ասեմ, որ թե Ավստրիայում, թե Չեխիայում, թե Իտալիայում բավական հետաքրքրություն կա հայկական ապրանքների նկատմամբ»,-ասաց Տիգրան Ղազարյանը։ 

Եվրոպական երկրներ այցելության ժամանակ ներկայացվելու է հայկական արտադրության լայն շրջանակ։ Ավանդական չրագորոծությունից, խմիչքի արտադրությունից, քաղցրավենիքից զատ ներկայացվելու են նաև ծառայությունները, հատկաես IT ոլորտում, բեռնափոխադրման ու ֆինանսական ընկերությունները։ 

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդն իր ծրագրերից օգտվելու  հնարավորությունները հանգամանալից ներկայացնելու համար բոլոր հետաքրքրված գործարարներին փետրվարի 11-ին հրավիրում է հանդիպման։ Այն տեղի է ունենալու Երևանում։ Կոնկրետ տեղի ու ժամի մանրամասները ներկայացված են խորհրդի պաշտոնական կայքում, որտեղ էլ անհրաժեշտ է գրանցվել մասնակցության համար։ Մասնակցությունն անվճար է։ Հանդիպմանը ներկա են լինելու նաև միջազգային մատակարար ընկերություններ, պետական կառույցի ներկայացուցիչներ։ 

Հայերեն Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի