2024 թվականին Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշները շարունակել են աճել

3 րոպեի ընթերցում

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականին 8 տոկոսով գերազանցել է նախանցյալ տարվա տվյալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած ամփոփագրում:

Ըստ փաստաթղթի՝ 2024-ի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ ամսում աճել է 22.7, իսկ 2023-ի նույն ամսվա համեմատ՝ 4.7 տոկոսով: 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ին մեկամյա կտրվածքով աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 2 տրլն 998 մլրդ 370.2 մլն դրամ: Դեկտեմբերին արտադրանքի ծավալը նոյեմբերի համեմատ աճել է 17.7 տոկոսով, սակայն 14.8 տոկոսով ցածր է եղել, քան 2023-ի նույն ամսին: Դեկտեմբերին արտադրվել է 325 մլրդ 220.9 մլն դրամի արդյունաբերական ապրանք: 

2024 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 1.6 տոկոսով գերազանցել է 2023-ի ցուցանիշը՝ գնահատվելով 958 մլրդ 804.3 մլն դրամ:

Շինարարության ծավալը նախորդ տարի 14.5 տոկոսով ավելին է եղել, քան 2023 թվականին՝ կազմելով 709 մլրդ 465.3 մլն դրամ: Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, գրանցվել է 72.2, իսկ 2023-ի նույն ամսվա համեմատ՝ 12.9 տոկոսի աճ: 2024-ին իրականացված շինարարության ծավալը գնահատվել է 142 մլրդ 442.8 մլն դրամ: 

2024-ին առևտրի շրջանառությունը նախանցյալ տարվա համեմատ աճել է 17 տոկոսով՝ կազմելով 6 տրլն 378 մլրդ 265.3 մլն դրամ: Դեկտեմբերի ցուցանիշը 774 մլրդ 343 մլն դրամ է: Նոյեմբերի համեմատ շրջանառությունն աճել է 24.3, իսկ 2023-ի դեկտեմբերի համեմատ՝ 10.3 տոկոսով:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 2024 թվականին 10.6 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ կազմելով 3 տրլն 467 մլրդ 516.3 մլն դրամ: Դեկտեմբերին մեկ ամսվա կտրվածքով աճը կազմել է 17.1, իսկ 2023-ի նույն ամսվա համեմատ՝ 19.4 տոկոս: Դեկտեմբերին մատուցվել է 347 մլրդ 424.3 մլն դրամի ծառայություն:

2024-ին սպառողական գների ինդեքսը նախանցյալ տարվա համեմատ աճել է 0.3 տոկոսով, նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 1, իսկ 2023-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.5 տոկոսով:

2024-ին արտադրվել է նախանցյալ տարվանից 6.5 տոկոսով շատ էլեկտրաէներգիա՝ 9 մլրդ 381.4 մլն կիլովատ/ժամ, որից 926.4 մլն կՎտ/ժամը՝ դեկտեմբերին: 2024-ի ձմռան առաջին ամսում արտադրվել է 3.6 տոկոսով շատ էլեկտրաէներգիա, քան նոյեմբերին: 2023-ի դեկտեմբերի համեմատ արտադրվել է 12.8 տոկոսով շատ էլեկտրաէներգիա: Ներկայացված ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները:

2024-ին միջին ամսական անվանական աշխատավարձը նախանցյալ տարվա համեմատ աճել է 6.4 տոկոսով՝ կազմելով 287 հազար 172 դրամ: Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, աշխատավարձներն աճել են 21.5 տոկոսով՝ կազմելով 353 հազար 769 դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ աճը 6.2 տոկոս է: 

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում