Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի հետ նույն դիրքորոշումն ունի. Մեհդի Սոբհանի

2 րոպեի ընթերցում

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունի, ինչ Հայաստանը։ Իրանն այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին, քանի որ դա վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ 

«Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք և միատեսակ ենք մտածում։ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին»,- ասել է դեսպանը։ 

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ռուսաստանի հայտարարություններից բխում է, որ այդ երկիրը դեմ չէ միջանցքային տրամաբանությանը՝ Սոբհանին շեշտեց. 

«Մենք հստակորեն և՛ Ռուսաստանին, և՛ մյուս երկրներին հայտնել ենք մեր դիրքորոշումը։  Մենք դեմ ենք միջանցքային տրամաբանությանը, մենք դեմ ենք որևէ ճանապարհի, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո, դեմ ենք նրան, ինչը կբերի սահմանների փոփոխության։ Մենք այս մասին հստակ արտահայտվել ենք, և այս հարցում այլ երկրների նկատառումները մենք հաշվի չենք առնում։ Որոշ երկրներ փորձում են նման կասկած առաջացնել, որ Իրանն այս հարցում իր դիրքորոշումներից նահանջել է։ Այդ հարցը մեր անվտանգության հետ է շաղկապված։ Մենք մեր երկրի ազգային անվտանգության հարցում հաստատակամ ենք։ Սա մեր դիրքորոշումն է, համեմատեք մյուս երկրների դիրքորոշումները մեր դիրքորոշման հետ, եթե դրանք չեն համընկնի, ուրեմն մենք այդ երկրի հետ տարաձայնություններ ունենք։ Մեզ համար առաջնահերթը մեր երկրի շահերն են»,- ասել է Սոբհանին։ 

Դեսպանը հավաստիացրել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանը իր հաստատակամ դիրքորոշումից չի նահանջելու, այդ հարցով որևէ գործարքի չի գնալու որևէ մեկի հետ։ 

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում