Մերձավոր Արևելք

Թրամփը Մարոկկոն և Սոմալին դիտարկում է որպես տարածքներ Գազայի բնակիչների վերաբնակեցման համար. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Թրամփը Մարոկկոն և Սոմալին դիտարկում է որպես տարածքներ Գազայի բնակիչների վերաբնակեցման համար. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի վարչակազմը Աֆրիկայի երեք տարածք՝ չճանաչված Սոմալիլենդը և Պունտլենդը՝ Սոմալիում, ինչպես նաև Մարոկկոն, դիտարկում է Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է իսրայելական N12 պարբերականը։

Հրապարակման մեջ նշվում է, որ երեք տարածքների համար ընդհանուրն այն է, որ նրանք «հուսահատորեն» ձգտում են ճանաչման ԱՄՆ-ի կողմից. «Սոմալիլենդը և Պունտլենդը ձգտում են միջազգային ճանաչման, իսկ Մարոկկոն տարածքային վեճ ունի Արևմտյան Սահարայում»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Գազայի հատվածի բնակիչները պետք է վերաբնակեցվեն Եգիպտոսում և Հորդանանում։ Արաբական մի քանի երկիր դեմ է հանդես եկել այս առաջարկին։

Փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գազայի հատվածը երկարաժամկետ սեփականացնելու, վերակառուցելու և «մերձավորարևելյան Ռիվիերայի» վերածելու հարցը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում