Ստոլտենբերգը մեկնաբանել է նորվեգական ապրանքների վրա մաքսատուրքերի հաստատումը

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի ֆինանսների նոր նախարար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Օսլոն կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա նորվեգական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել և սերտորեն կհամագործակցի Եվրամիության հետ, եթե դրանք ներմուծվեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամաններ՝ մաքսատուրքեր սահմանելով Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների վրա։ Կանադայից բոլոր ապրանքների վրա, բացառությամբ էներգառեսուրսների, սահմանվում են 25% մաքսատուրքեր, որոնց դրույքաչափը կկազմի 10%: Չինաստանից ապրանքների վրա սահմանվում են 10% մաքսատուրքեր՝ ի լրումն այն մաքսատուրքերի, որոնք արդեն գործում են չինական ապրանքների ներմուծման համար։

Մեքսիկայից ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը նույնպես կկազմեն 25%, սակայն Թրամփն ավելի ուշ հայտարարեց դրանց ժամանակավոր դադարեցման մասին մեկ ամսով՝ երկրի իշխանությունների հետ բանակցությունների համար։

«Նորվեգիան կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա նորվեգական ապրանքների առևտրային սահմանափակումներ մտցնել։ Եթե դա տեղի ունենա, մենք պետք է սերտորեն աշխատենք մեզ ամենամոտ ԵՄ-ի հետ», ասել է Ստոլտենբերգը։

Բացի այդ, նա հավելել է, որ հավատում է Վաշինգտոնի հետ երկխոսությանն ու համագործակցության հնարավորությանը և կարևոր է համարում ժամանակ հատկացնել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ շփմանը։

 

 

Հայերեն Русский