Մոսկվայի բնակելի համալիրում զոհերից մեկը կարող էր լինել պայթյունն իրականացնողը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված երկու անձանցից մեկը կարող էր լինել պայթյունն իրականացնողը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Նախնական տվյալներով՝ նա օտարերկրյա քաղաքացի էր և նախկինում դատվածություն է ունեցել։ Աղբյուրի համաձայն՝ տղամարդու մոտ կարող էր ական լինել, որը նա գործի է դրել՝ տեսնելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Դոնբասում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին։

Ռուսաստան

Մահափորձից հետո հիվանդանոցում մահացել է ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Սարգսյանը

Պարբերականը նշում է, որ «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում իրականացված պայթյունից զոհված Սարգսյանին հաճախակի են սպառնացել Ուկրաինայից։ Բացի այդ, պայթյունից կարճ ժամանակ առաջ Սարգսյանին սկսել էին հետապնդել։ Դեպքից մեկ օր առաջ Սարգսյանը նկատել էր իրեն հետևող երկու անհայտ անձանց։

Մոսկվայի «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 3-ին։ Դրա հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ Արմեն Սարգսյանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերից մեկը Սարգսյանի թիկնապահն է եղել։ ՌԴ ներքին գործերի նախարարությունում նաև հաղորդել են մի քանի տուժածի մասին։ «Իզվեստիա»-ի աղբյուրի տվյալների համաձայն՝ տուժածներից երկուսն ստացել են սրունքի բաց կոտրվածքներ, իսկ մյուսի մոտ եղել են գլխի բեկորային վնասվածքներ։ 

Հարուցվել է քրեական գործ։

Հայերեն