Դիլիջանում իր դռները կբացի «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը

3 րոպեի ընթերցում

«Green Rock» ընկերության ջանքերով Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցը՝ «Ապիցիուսը» կբացի իր դռները Հայաստանում՝ Դիլիջան քաղաքում՝ նպաստելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի զարգացմանն ու նոր մասնագետների պատրաստմանը։ 1997 թվականից գործող այս հայտնի կառույցը,  որը մասնագիտական աշխարհում վայելում է մեծ հեղինակություն, առաջարկելու է ակադեմիական, մասնագիտական և կարիերայի ուղղվածությամբ կրթական ծրագրեր։

Այս համագործակցությունը կդառնա բացառիկ հնարավորություն տեղացի և տարածաշրջանի ուսանողների համար՝ ձեռք բերելու բարձր մակարդակի միջազգային կրթություն հյուրընկալության ոլորտում: Կրթական ծրագիրը հնարավորություն կտա ուսանողներին տեսական գիտելիքներն ամրապնդել փորձառնության հնարավորությամբ, որոշ ծրագրերի դեպքում նաեւ այցելել եւ կրթությունը շարունակել Ֆլորենցիայում։ 

«Միջազգային հյուրընկալության դպրոցի բացումը Դիլիջանում մեծ հնարավորություն կընձեռի տարածաշրջանի զարգացման համար, ինչպես նաև կնպաստի Դիլիջանի գրավչության բարձրացմանը, ինչը Green Rock-ի՝ որպես ընկերության առանցքային նպատակներից մեկն է։ Այս ուսումնական հաստատությունը հնարավորություն է ընձեռելու արտասահմանյան և տեղական ուսանողներին ստանալ բարձրակարգ կրթություն ՝ առանց Եվրոպա մեկնելու։ «Ապիցիուս»-ի բացումը Դիլիջանում մեզ համար չափազանց կարևոր և պարտավորեցնող է,- նշեց «Green Rock» ընկերության տնօրեն Եկատերինա Դանեկինան։  

Կրթական կառույցի բոլոր նախաձեռնությունները և նախագծերը ներառում են հատուկ ծառայություններ ու կառուցվածքներ, որոնք ներգրավում են ուսանողներին փորձառական ուսուցման մեջ կրթական շրջանի ողջ ընթացքում։  

«Apicius-ի և Green Rock-ի միջև գործընկերությունը վկայում է մեր նվիրվածությունը աճին, նորարարությանը, կրթությանը և փորձի փոխանակմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք հասնել մեծ նպատակների և վստահությամբ հաղթահարել բոլոր մարտահրավերները: Բոլորս անհամբեր սպասում ենք նախագծի մեկնարկին եւ հաջողությանը»,- հավելեց «Ապիցիուս» միջազգային հյուրնկալության դպրոցի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Անդրեա Տրապանին։ 

Հայերեն العربية

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին

Ուկրաինան Նիդեռլանդներից այս տարի կստանա F-16 կործանիչների նոր խմբաքանակ