Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին

2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող ռազմավարական առաջնահերթությունները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունն՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջ մղելու համաշխարհային զարգացման միտումներին համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև 2024 թ. նոյեմբերին Հայաստանում կայացած «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովին, որի շրջանակում արքայազն Աբդուլ Ազիզն այցելել էր Հայաստան և հանդիպել երկրի ղեկավարության հետ՝ փոխադարձ համագործակցության ոլորտները բացահայտելու նպատակով:

Արքայազն Աբդուլ Ազիզը նախարարին հայտնել է, որ իր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով Կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի ֆինանսական աջակցության որոշման մասին։ Նախաձեռնության նպատակն է խթանել կանանց տնտեսական մասնակցությունը և հզորացումը՝ առաջ մղելու գենդերային հավասարությունը և ներառական զարգացումը:

Նախաձեռնության շրջանակում գյուղաբնակ կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ թիրախային խմբերի համար իրականացվելու են կրթական, կարողությունների զարգացման, դեպի աշխատաշուկա ուղղորդման և այլ ծրագրեր։

Հայերեն العربية Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն