Երևանն իր համագործակցություններում հաշվի է առնում գործընկերների շահերը. վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Երևանն իր համագործակցություններում գործընկերների շահերը և հետաքրքրությունները հաշվի է առել, հաշվի է առնում և կշարունակի հաշվի առնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 31-ի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին,  մասնավորապես՝  ԱՄՆ-ից Հայաստան մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմի ժամանմանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները համագործակցում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տարբեր պետական կառույցների բարեփոխումների և կարողությունների զարգացման ուղղությամբ։

«Մենք այդտեղ ևս մեր հարաբերությունները բալանսավորում և դիվերսիֆիկացնում ենք։ Այնպես չէ, որ ժամանող այդ խումբը գալու է հրացաններով․ դա կարող է նաև լինել խորհրդատվական աշխատանք։ Բայց ուզում եմ ասել, որ մենք այդ համագործակցություններում մեր գործընկերների շահերը և հետաքրքրությունները հաշվի առել ենք, առնում ենք և կառնենք»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` Վաշինգտոնում հունվարի 14-ին Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ իր խոսքում հայտնել էր, որ ԱՄՆ–ից առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կայցելի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեցին: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:

Հայերեն العربية English فارسی Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները