ՀԱՄԱՍ-ը ևս յոթ պատանդի է հանձնել Կարմիր խաչին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին ևս երկու իսրայելցի պատանդի և հինգ օտարերկրացու է հանձնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Տեղեկատվության համաձայն, յոթ պատանդները, այդ թվում՝ երկու իսրայելցի և հինգ օտարերկրյա քաղաքացի, հանձնվել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին և ուղևորվել Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի և ՇԱԲԱՍ-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության) ուժերի մոտ», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հունվարի 19-ից Գազայի հատվածում գործում է հրադադարի ռեժիմ։ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում իսրայելցի պատանդները կվերադարձվեն իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց։ 

Գործարքի առաջին փուլի շրջանակներում, որը նախատեսում է 42 օրվա ընթացքում իսրայելցի 33 պատանդի ազատ արձակում՝ մոտավորապես հազար պաղեստինցի բանտարկյալի դիմաց, արդեն երկու փոխանակում է տեղի ունեցել: Հրադադարի առաջին օրվանից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումներն ավելացել են՝ հասնելով օրական մինչև 600 բեռնատարի։ Բացի այդ, Իսրայելը Գազայի բնակիչներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հարավից հյուսիս:

Մերձավոր Արևելք

Գազայի հյուսիսային շրջաններ է վերադարձել ավելի քան 500 000 պաղեստինցի

Համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում: Հրադադարի 16-րդ օրը Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պարտավորվել են բանակցություններ սկսել գործարքի երկրորդ փուլի շուրջ, որը, ենթադրաբար, կնախատեսի մնացած պատանդների ազատ արձակում, մշտական ​զինադադար և իսրայական զորքերի լիակատար դուրսբերում պաղեստինյան անկլավից: Երրորդ փուլում նախատեսվում է զոհվածների մարմինների փոխանակում, Գազայի հատվածի վերականգնում և անկլավի շրջափակման ավարտ։

Հայերեն Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր