Toyota-ն կրկին առաջատար է դարձել աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալներով

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի Toyota Motor ավտոկոնցեռնն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում զբաղեցրել է առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքի ծավալներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում ճապոնական ընկերության հրապարակած վիճակագրական տվյալները։

Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին ընկերության վաճառքների ծավալները նվազել են 3,7%-ով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 փոխադրամիջոց։ Դա նրան թույլ է տվել հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից և հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։

2024 թվականին Volkswagen-ն ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 9,02 մլն ավտոմեքենա. նրա վաճառքները տարվա ընթացքում նույնպես նվազել են՝ 2,3%-ով։ Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է կորեական Hyundai Motor-ը, որն իրացրել է 7,23 մլն ավտոմեքենա ամբողջ աշխարհում ՝ 1%-ով պակաս, քան 2023 թվականին:

Հայերեն Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր