Սպիտակ տունը չեղարկել է արտաքին օգնության սառեցումը՝ իրավական մարտահրավերների ֆոնին. Reuters

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հունվարի 29-ին հրաժարվել է հարյուր միլիարդավոր դոլարի օգնության սառեցումից՝ բախվելով իրավական խնդիրների և լուրջ քննադատության, թեև պաշտոնյաներն ասել են, որ, միևնույն է, պլանավորում են կրճատել ֆինանսական միջոցներն այն գործունեության համար, որին Թրամփը դեմ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Սպիտակ տան բյուջեի վարչությունը դաշնային գործակալություններին հայտնել է, որ չեղյալ է հայտարարում այն ​​հուշագիրը, որով կարգադրվել էր դադարեցնել դրամաշնորհների և վարկերի վճարումները:

Նոր կարգադրությունն արվել է դաշնային դատարանում նախատեսված լսումներից անմիջապես առաջ. դեմոկրատների կողմից վերահսկվող նահանգների գլխավոր դատախազները հայց էին ներկայացրել դատարան՝ փորձելով դադարեցնել օգնության տրամադրման սառեցումը: Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ որոշման չեղարկման միջոցով փորձ է արվում կասեցնել իրավական գործընթացը:

Դատական լսումներն, այնուամենայնիվ, տեղի են ունեցել, և ԱՄՆ շրջանային դատավոր Ջոն ՄաքՔոնելն ասել է, որ հակված է ժամանակավորապես արգելափակել ԱՄՆ վարչակազմի կողմից օգնության սառեցումը, թեև դա անմիջապես չի արել: 

Այդուհանդերձ, օգնության սառեցումը ժամանակավորապես արգելափակվել էր Վաշինգտոնի դաշնային դատավորի կողմից՝ մի շարք փաստաբանական խմբերի կողմից ներկայացված հայցի հիման վրա։

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի 90 օրով դադարեցվում է զարգացման նպատակներով օգնության տրամադրումն այլ երկրներին՝ գնահատելու այդ ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։ 

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը

Թրամփի այս որոշման պատճառով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը կրճատել է հումանիտար աջակցության միջազգային ծրագրերը։

Միացյալ Նահանգներ

ՄԱԿ-ը կրճատում է հումանիտար օգնության ծրագրերը Թրամփի հրամանագրի պատճառով

 

Հայերեն Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր