Եվրոպա

Հարցմանը մասնակցած գրենլանդացիների ավելի քան 80%-ը դեմ է ԱՄՆ-ին միանալուն

1 րոպեի ընթերցում

Հարցմանը մասնակցած գրենլանդացիների ավելի քան 80%-ը դեմ է ԱՄՆ-ին միանալուն

Գրենլանդիայի բնակիչների 85%-ը չի ցանկանում, որ կղզին դառնա ԱՄՆ-ի մի մասը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարել է Verian սոցիոլոգիական կենտրոնը դանիական Berlingske թերթի և գրենլանդական Sermitsiaq հրատարակության համար։

Գրենլանդացիների միայն 6%-ն է հանդես գալիս Միացյալ Նահանգներին միանալու օգտին, իսկ 9%-ը չի կողմնորոշվել:

Հարցումն անցկացվել է հունվարի 22-26-ը կղզու՝ 18 տարեկանից բարձր 497 բնակիչների հետ առցանց հարցազրույցների հիման վրա։ Նրանց տրվել է հարց . «Ցանկանու՞մ եք արդոք, որ Գրենլանդիան դուրս գա Համագործակցությունից (խմբ.՝ Դանիա, Գրենլանդիա և Ֆարերյան կղզիներ) և դառնա Միացյալ Նահանգների մաս»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Դանիայի կազմում ինքնավար կարգավիճակ ունեցող Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում