Ասիա

ՀՀ ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել The Hevolution հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել The Hevolution հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել The Hevolution հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Մեհմուդ Խանի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության իրականացման ուղղությամբ՝ հատկապես կենտրոնանալով ակտիվ ծերության խթանման և վաղաժամ մահացության կանխարգելման վրա։ Քննարկվել են նաև ԵՊՀ նորաստեղծ Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի կարողությունների զարգացման և հետազոտական ծրագրերի աջակցման հնարավորությունները։

Hevolution հիմնադրամը, որի տարեկան բյուջեն հասնում է մինչև 1 միլիարդ դոլարի, նպատակ ունի խթանել առողջ ծերացման գիտությունը՝ ֆինանսավորելով առողջ ծերացման հետազոտություններն ու նորարարական նախագծերը՝  նպաստելով առողջ կյանքի տարիների ավելացմանը։

Այս համատեքստում Դոկտոր Մեհմուդ Խանը կարևոր է համարել Հայաստանի մասնակցությունը «Global Healthspan 2025» համաշխարհային գագաթնաժողովին, որը համախմբում է գիտնականներին, ներդրողներին և ոլորտի մասնագետներին՝ քննարկելու առողջ ծերացման նորարարական գաղափարները, տեխնոլոգիաները և ներդրումային հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում