Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ երկիր է այցելել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ռուսական պատվիրակության կազմում են Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դիվանագետները ժամանել են Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր ղեկավարության հետ։